Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ժամանել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան դիմավորել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից: Տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և Մարիա Պեյչինովիչ Բուրիչի առանձնազրույցը, որին հաջորդել է պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված ձևաչափով հանդիպումը: