Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 15-17 աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը: Նախագահը կմասնակցի Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին: Այցի շրջանակում նախատեսված են նախագահ Վահագն Խաչատուրյանի հանդիպումները մասնակից պետությունների ղեկավարների հետ: Վահագն Խաչատուրյանը կհանդիպի նաև Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: