Այն, ինչ հիմա կատարվում է Մերձավոր Արևելքում, և ինչ է լինելու, մեծ հաշվով արդյունքն է այն ամենի, ինչ տեղի ունեցավ Արցախի հետ 2020 թվականի Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների ագրեսիայից հետո։ Այս մասին գրում է Արցախի ԱԳ նախկին նախարար, Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը: "Փոքր Արցախ-Ղարաբաղն իսկապես հզոր վահան էր արմատականության և էքսպանսիոնիզմի հոսանքների ճանապարհին",- գրել է Բաբայանը: