24.11.2024
Ադրբեջանը փորձում է լեգիտիմացնել նոր ուրվագծվող ագրեսիան. Աբրահամյան
prev Նախորդ նորություն

Ցավոք, որքան հաճախ են Փաշինյանն ու Ալիևը հանդիպում, այնքան իրավիճակը բարդանում է. կարծիք

Ըստ «Financial Times»-ի՝ Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն գալիք կիրակի օրը՝ մայիսի 14–ին Բրյուսելում Շառլ Միշելի միջնորդությամբ: Վերջին անգամ նրանք հանդիպել են Մյունխենում այս տարվա փետրվարին՝ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի միջնորդությամբ: Այս մասին հիշեցնում է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:


«Ցավոք, որքան հաճախ են հանդիպում, այնքան իրավիճակը բարդանում է, քանի որ հայկական կողմը գնում է բանակցությունների անպատրաստ՝ առանց տեսլականի ու բովանդակության: Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցը «Ազատություն» ռադիոկայանին ևս մեկ անգամ ապացուցեց, որ միակ բանը, որ նա կարող է անել, դա նշաձողը իջեցնելն է...",- գրել է Հայրապետյանը: