Անվտանգության խորհրդի նիստում Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց նոր փոխվարչապետի անունը."Մինչ օրակարգի հարցերին անցնելը, ուզում նաև տեղյակ պահել, որ այսօր Հանրապետության նախագահի հետ էլ ենք քննարկել այդ հարցը և փոխվարչապետի պաշտոնում կնշանակվի Տիգրան Խաչատրյանը, ով մինչ այժմ զբաղեցնում էր Ֆինանսների նախարարի պաշտոնը: Ֆինանսների նախարարի պաշտոնում կնշանակվի Վահե Հովհաննիսյանը, ով զբաղեցնում է Ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը»,- հայտարարեց Փաշինյանը: Հիշեցնենք, օրերս ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հրաժարական ներկայացրեց փոխվարչապետի պաշտոնից: