10.12.2024
Օդային տարածքը փակելուն արձագանքը ոչ թե պետք է լինի արդարացումն, այլ անզուգաչափ պատասխանը
prev Նախորդ նորություն

Մեզ չափազանց քիչ ժամանակ է մնացել, բայց մենք կարող ենք կասեցնել աղետը. Հովհաննիսյան

Շատ վտանգավոր է, որ հինգ տարի է՝ մենք հանդուրժում ենք Նիկոլի իշխանությունը։ Մենք դա ենք։ Պետական կվազիինստիտուտները, լռող-խոնարհվող հայտնիները, կրթվածների-ապահովների հասարակությունը, որը լռում ու հանդուրժում է, պետք եղած տեղը խոնարհվում, որ իր հարցը լուծի, ՔՊ վերնախավին «մեծարգո»-ով դիմողները։ Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:


«Մենք ինչո՞ւ ենք էլի հեշտ թիրախ ընտրում ու թիրախավորում հասարակության անպաշտպան շերտին։

Մենք ունենք նաև, իբր պայքարող, այսպես կոչված նախկին էլիտաներ, որոնցից շատերը հայրենիքի հազարամյա պատմությանը նայում են քսան տարում ձեռք բերված գույքի ու կապիտալի տեսանկյունից։

Ու մինչ մեգամոլի խեղճ ժողովուրդը սպասում է խաղարկության արդյունքներին, շատերն իրենց ահռելի կապիտալները տեղափոխում են արտերկիր ու այլ երկրներում բնակության կարգավիճակներ ապահովում մերձավորների համար։ Չէ՞ որ Նիկոլն ասել է, որ կարող է կարող է առաջիկայում պետություն չունենանք, ու անվտանգային սուր ճգնաժամ է։ Ասել է, ու մենք շարունակում ենք հանգիստ ապրել։

Ու պետությունը, մենք բոլորս, մեր հայրենիքը այս ծուղակի մեջ ենք։

Վստահաբար, մենք ունենք մարդկային, բովանդակային և մնացած բոլոր ռեսուրսները՝ իրավիճակը փոխելու։ Մեզ չափազանց քիչ ժամանակ է մնացել, բայց մենք կարող ենք կասեցնել աղետը։

Պարզ ասած՝ ով մնալու է Հայաստանում, մենք թիմակիցներ ենք, ով ունի որոշում՝ մնալու ու պահելու պետությունը, թիմակիցներ ենք, անկախ նրանից՝ մեգամոլի բակո՞ւմ է, ընդդիմության մե՞ջ, թե՝ պետական համակարգում, գլխավորը՝ երկրի ներսում և երկիրը պահելու վճռականությամբ։

Հիմա սա է կարևոր։ Մնացածը՝ հետո",- գրել է Հովհաննիսյանը։