25.11.2024
Առանցքային տարաձայնությունները վերաբերում են ԼՂ-ին, բայց միայն դա չէ. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Վաղարշակ Հարությունյանն ու Լին Թրեյսին քննարկել են Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը

Մայիսի 5-ին ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ՌԴ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Լին Թրեյսիի հետ: Այս մասին հայտնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից:


Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում կայունության հաստատման, Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների, ինչպես նաև ԼՂ հակամարտության կարգավորման հարցերի շուրջ` ընդգծելով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնության դրույթների անվերապահ կատարումը:


Դեսպաններն ընդգծել են մայիսի 1-ից 4-ը ԱՄՆ-ում կայացած եռակողմ բանակցությունների կարևորությունը:


Հարությունյանն իր գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, ինչպես նաև ԼՂ-ում առկա ճգնաժամային դրության վրա: Նա ընդգծել է, որ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը հակասում է Եռակողմ համաձայնության 6-րդ կետին:


Տեղի է ունեցել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ մտքերի փոխանակում: