25.11.2024
Վարչապետը հանդիպել է Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչներին
prev Նախորդ նորություն

Լենցովին Բաքվում իրավիճակի դրական փոփոխության հասնել չի հաջողվել. Արցախի պետնախարար

Ինչպես արդեն հայտնի է, Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը գեներալ գնդապետ Ա.Լենցովի գլխավորությամբ այս շաբաթվա ընթացքում այցելել էր Բաքու և ադրբեջանական կողմի հետ քննարկել Արցախում ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնում է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։


"Քննարկումների արդյունքներով իրավիճակի դրական փոփոխության և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված պայմանների վերականգնման շուրջ պայմանավորվածության հասնել չի հաջողվել:


Ամենակարճ ժամկետում նախատեսվում է նոր հանդիպում, որի արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ",-գրել է Ներսիսյանը: