Հարգանքով եմ մոտենում Արթուր Վանեցյանի եւ «Հայրենիք» կուսակցության որոշմանը։ Շնորհակալություն եմ հայտնում խորհրդարանական համատեղ աշխատանքի համար։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:"Մեզ համար նույնպես խորհրդարանական մանդատները երբեք ինքնանպատակ չեն եղել եւ ինքնանպատակ չեն։Բազմաթիվ առողջ ընդդիմադիր ուժերի հետ մենք կիսում ենք միեւնույն ռազմավարական նպատակները, որոնց հասնելու համար կողմերը, այդ թվում՝ ՀՀԿ-ն, կարող են տարբեր մարտավարական լուծումների գնալ։Հայաստան՝ առանց Նիկոլ։Հայաստան՝ Նիկոլից հետո", - գրել է Աշոտյանը։ Այսօր ավելի վաղ Արթուր Վանեցյանը հայտարարեց ԱԺ պատգամավորական մանդատը վայր դնելու մասին: