Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Համոզված եմ, որ Հայաստանի և Տաջիկստանի միջև փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված հարաբերությունները կշարունակեն զարգանալ՝ ի շահ մեր երկրների: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Տաջիկստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»: