20.04.2025
Փաշինյանը նոր նշանակում է կատարել
prev Նախորդ նորություն

ԵԱՀԿ ՄԽ նիստի օրակարգ է բերվել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները ՀՀ նկատմամբ հարցը

Մայիսի 11-ին ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության նախաձեռնությամբ ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի օրակարգ է բերվել «Ադրբեջանի հերթական սադրիչ և ագրեսիվ գործողությունները Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ» խորագիրը կրող ընթացիկ հարցը:

ՀՀ առաքելության ղեկավարն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը միտված է ամբողջությամբ խաթարել Հարավային Կովկասում կայունություն հաստատելու միջազգային գործընկերների կողմից գործադրվող ջանքերը և նպատակ ունի զրոյացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքները: Այս ապօրինի գործողությունը նաև Բրյուսելում և Մոսկվայում առաջիկայում նախատեսված հանդիպումները խաթարելու բացահայտ փորձ է:

Դեսպանն ընդգծել է նաև, որ Հայաստանի Հանրապետությունը կշարունակի իր ջանքերը՝ ուղղված հակամարտության կայուն կարգավորմանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ Հարավային Կովկասում խաղաղություն և անվտանգություն հաստատելու համար:


 


 


 

Այսօր վիրավորում ստացած 2 զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար