Հայաստանում շարունակվում է պատվաստումային գործընթացը: ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ մարտի 24-ի դրությամբ կատարվել է 2 164 083 պատվաստում, որից` առաջին դեղաչափ` 1 124 381, երկրորդ դեղաչափ` 992 185։ Կատարվել է խթանիչ (բուսթեր) 44 175 պատվաստում։