Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը քննարկել են Պրահայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների, Ֆրանսիայի և Եվրոպական խորհրդի նախագահի հանդիպման արդյունքները։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բորելը Բայրամովին տեղեկացրել է ԵՄ առաքելության նախապատրաստման մասին, բարձր է գնահատել Պրահայի հանդիպման արդյունքները, նշել է ԵՄ հանձնառությունը տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։ Ադրբեջանի արտգործնախարարն իր հերթին խոսել է Պրահայի հանդիպումից ակնկալիքների մասին՝ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստելու և մոտ ապագայում Հայաստանի հետ սահմանի սահմանազատման ուղղությամբ աշխատանքներ սկսելու կարևորության մասին։