27.07.2025
Դավիթ Բաբայանն ու ԱԺ խմբակցության ղեկավարները քննարկել են Արցախի արտաքին քաղաքական հարցեր
26.04.2022
Դավիթ Բաբայանն ու ԱԺ խմբակցության ղեկավարները քննարկել են Արցախի արտաքին քաղաքական հարցեր

Ապրիլի 26-ին Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը Արցախի Հանրապետության Ազգային ժողովում հանդիպել է ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ։ Քննարկվել է տարածաշրջանային վերջին զարգացումներին, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և Արցախի արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Դավիթ Բաբայանն ընդգծել է, որ Արցախի արտաքին հայեցակարգում ընդգրկված գերխնդիրները մնացել են անփոփոխ․ Արցախի անկախության միջազգային ճանաչումը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորումը՝ պաշտոնական Ստեփանակերտի լիիրավ մասնակցությամբ, երկկողմ հարաբերությունների ընդլայնումն ու խորացումը և Արցախի աշխարհաքաղաքական սուբյեկտայնության պահպանումը։ Վերոհիշյալ խնդիրների արդյունավետ լուծման համատեքստում նախարարը կարևորել է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության պահպանումը և հայ ժողովրդի կողմից Արցախի՝ որպես գերագույն արժեքի ընկալումը։ Նախարար Բաբայանը բարձր է գնահատել նաև խորհրդարանական դիվանագիտության դերը՝ որպես արտաքին քաղաքական նպատակների իրականացման արդյունավետ միջոց։