Ուրախ եմ տեղեկացնել, որ վերջապես, գործուն քայլեր են ձեռնարկվում Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ուղղությամբ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ նախկին փոխվարչապետ, Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը: "Այսօր կառավարության նիստին հատկացվելու է նախագծի ֆինանսավորումը` ազդարարելով մայրաքաղաքում այս խոշոր կապիտալ ծրագրի մեկնարկը։ՀՀ վարչապետի, ՀՀ կառավարության և Երևանի քաղաքապետարանի մեր գործընկերների հետ քանիցս քննարկել ենք այս նախագիծը` այն համարելով մայրաքաղաքի զարգացման և քաղաքային հարմարավետ միջավայրի կառուցման համար ուղենիշային։ ԱՆԻՖ-ն իր հերթին ներկայումս դիտարկում է տվյալ հատվածում առևտրային կենտրոնի կառուցման հեռանկարները` ստեղծելով պետություն-մասնավոր համագործակցության նոր հնարավորություններ։Մեծ ծրագրերը դեռ առջևում են",- գրել է Ավինյանը։ Նշենք, որ Տիգրան Ավինյանի լավատեսությունը չի կիոսում Երևանի գործող քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Այս տարվա մարտի 31-ին “Սպուտնիկ Արմենիային” տված հարցազրույցում Սարգսյանը ճոխություն է անվանել մետրոյի “Աջափնյակի” կայարանի շինրարությունը: Մետրոպոլիտենի Աջափնյակ վարչական շրջանում կայարանի կառուցման ծրագրի համար հաշվարկվել էր մոտ 50 մլն եվրո գումար։ «Կարծում եմ, որ այս պահին Աջափնյակ կայարանը մեզ համար ճոխություն է, և այն ֆինանսական միջոցները, որոնք հնարավոր լինի հայթայթել, ավելի նպատակահարմար կգտնեի ներդնել գործող համակարգի արդիականացման մեջ։ Գործող շարժակազմում խնդիրներ ունենք, և ճիշտ չեմ համարում այդ գումարներով ևս մեկ կայարան կառուցելը»,– ասել է Հրաչյա Սարգսյանը։