14.12.2024
Հաղթահարենք խնդիրները, որ մարտահրավերներ չառաջանան ՀԱՊԿ անդամ այլ երկրների համար. Սիմոնյան
prev Նախորդ նորություն

Առաջին եռամսյակում ծնունդների էական աճ ունենք. ԱՍՀ նախարար

Հայաստանում ժողովրդագրական պատկերի բարելավմանն ուղղված ծրագրերը դրական ազդեցություն ունեն ծնելիության ցուցանիշի վրա, նաև էականորեն աճել է ընտանիքներում ծնվող երրորդ և հաջորդ երեխաների թիվը: Այդ մասին կառավարության մայիսի 18-ի նիստում հայտարարել է ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը Կառավարությանը: 


Նրա խոսքով, 2018 և 2021 թվականների ցուցանիշի հետ համեմատ 4 տարիների ընթացքում ծնված երեխաների ընդհանուր թվի մեջ երրորդ և հաջորդ երեխաների թիվն աճել է շուրջ 30 տոկոսով:


«Եթե 2018-ին ծնվել էր կարգաթվով 3 և բարձր 8 271 երեխա, ապա 2021-ին երրորդ և հաջորդ ծնված երեխաների թիվը կազմել է 11 438: 2023-ի առաջին եռամսյակի տվյալները խոսում են, որ ծնունդների էական աճ ունենք համեմատած նախորդ տարվա առաջին եռամսյակի հետ. թիվն աճել է 658-ով:


Նաև էական նվազում կա մահերի ցուցանիշում: Տոկոսայինով համեմատած՝ նախորդ եռամսյակի հետ պակաս է 20 տոկոսով: Ավելի համապարփակ պատկերը դեկտեմբերին կունանանք»,- ասել է նախարարը: