23.11.2024
«Նեմեսիս»-ի արձանի վերաբերյալ բողոք Անկարայից Երևանը դիվանագիտական խողովակով չի ստացել
prev Նախորդ նորություն

ՀԱԿ-ը չի միանա Հայաստանի և Արցախի քաղաքական ուժերի հայտարարությանը

Հայ Ազգային Կոնգրեսը որոշ լրատվամիջոցներից հարցում է ստացել այսօր` մայիսի 18-ին, հրապարակված «Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանը» միանալու վերաբերյալ:


Այդ կապակցությամբ հայտարարում ենք հետեւյալը.


Խստորեն դատապարտելով Հայաստանի իշխանությունների վարած ղարաբաղյան քաղաքականությունը, հայտնելով մեր համերաշխությունը Արցախի ժողովրդի քաջարի պայքարին, միջազգային հանրությունից ակնկալում ենք խաղաղության հաստատման բանակցություններում հաշվի նստել նրա արդարացի պահանջների հետ, ինչպես նաեւ շուտափույթ կերպով


— լուծել Ղարաբաղի բնակչության հումանիտար խնդիրները,


— ապահովել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձը


— երաշխավորել Լաչինի միջանցքի անխափան եւ անվտանգ գործունեությունը։


Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Հայ Ազգային Կոնգրեսը չի կարող միանալ միջազգային իրավունքի տեսակետից մի շարք կետերով խոցելի՝ «Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանը»։


Հիշեցնենք, որ Հայաստանի և Արցախի շուրջ երեք տասնյակ քաղաքական ուժեր այսօր հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում նշվում է, որ Արցախի ինքնորոշման իրավունքի անտեսումը զուրկ է օրինական հիմքից: