Տիկին Գայանեն հացադուլ է հայտարարել. Ագնեսա Խամոյանը մանրամասներ է ներկայացրել
Քիչ առաջ դուրս եկա ՁՊՎ-ից, ուր երեկ 05:00-ից Էրէբունի հիվանդանոցից տեղափոխել են տիկին Գայանեին։
Հայտնեմ, որ տիկին Գայանեն հացադուլ է հայտարարել, իրեն թույլ էր զգում, սպասում է Աշոտ Փաշինյանի հետ առերեսմանը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:
"Տիկին Գայանեն եւս մեկ անգամ վերահաստատեց, որ Աշոտին առեւանգելու նպատակ չի ունեցել, հակառակ դեպքում մեքենայի ընթացքի ժամանակ կարգելափակեր դռները եւ միայնակ չէր լինի։ Աշոտի հետ հանգիստ խոսել են, եւ իր համար անսպասելի զրույցի կեսից Աշոտը իրեն նետել է մեքենայից, անգամ չի առաջարկել կանգնեցնել մեքենայի ընթացքը։ Չնայած այս ամենին, տիկին Գայանեն վստահ է, որ Աշոտի մոտ թյուրըմբռնում է եղել եւ առերեսման ժամանակ ամեն ինչ կբացահայտվի։
Անասելի ծանր էր տեսնել հայրենիքի համար ամենաթանկը տված ու ամենադաժան տանջանքների միջով անցած կնոջը ՁՊՎ-ի պատերի ներսում…",- գրել է պատգամավորը:
Նշենք, որ տիկին Գայանեն հացադուլ է հայտարարել։ Պատգամավորի խոսքով՝ նա սպասում է առերեսմանը և իր համար անհասկանալի է, թե ինչու է գործընթացն ուշանում: