Ապրիլի 27-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 17 նոր դեպք: Մեկ օրվա ընթացքում կատարվել է 2774 թեստավորում, առողջացել՝ 10 քաղաքացի: Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 855 դեպք, որոնցից 410 598-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1952 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8622 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1683 է։ Ընդհանուր կատարվել է 3 042 708 թեստավորում։