24.11.2024
Փաշինյանը հանդիպել է Ֆրանսիայի, Գերմանիայի, Լատվիայի, Վրաստանի առաջնորդների հետ
prev Նախորդ նորություն

Մոսկվան կոչ է անում Երևանին և Բաքվին զերծ մնալ սահմանին իրավիճակի սրումից. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում զերծ մնալ սադրիչ գործողություններից և սահմանին իրավիճակի սրումից: Այս մասին չորեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Սոթքում տիրող իրավիճակը։


Նա նշել է, որ մայիսի 11-12-ին հրադադարի ռեժիմի խախտումից հետո իրավիճակը կայունացել է։


Ըստ Զախարովայի, «բոլոր վիճելի հարցերը պետք է լուծվեն քաղաքական և դիվանագիտական ​​ոլորտում և դիվանագիտական ​​մեթոդներով»։ «Ռուսաստանը մտադիր է նպաստել դրան, այդ թվում՝ մայիսի 19-ին Մոսկվայում կայանալիք հանդիպմանը (ԱԳ նախարարների եռակողմ հանդիպմանը», - հավելել է նա։