Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Թե ինչ հարցեր են քննարկվել հանդիպմանը, դեռ տեղեկություն չկա։ Ալեքսեյ Օվերչուկը երեք երկրների ղեկավարների որոշմամբ ստեղծված՝ Լեռնային Ղարաբաղում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի անդամ է։