29.07.2025
Զախարովան մեկնաբանել է Հայաստանի նկատմամբ Ալիևի հերթական սպառնալիքները
28.04.2022
Զախարովան մեկնաբանել է Հայաստանի նկատմամբ Ալիևի հերթական սպառնալիքները

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին սպառնալիքները Հայաստանի հասցեին։ Իլհամ Ալիևն ապրիլի 22-ին ասել է, որ եթե Երևանը խաղաղության պայմանագիր չստորագրի Բաքվի պայմաններով, Ադրբեջանը կհրաժարվի ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ «Մենք կարծում ենք, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում շատ կարևոր է, չափազանց կարևոր, հավանաբար, սա առանցքային գործոն է՝ հավատարիմ մնալ եռակողմ պայմանավորվածությունների տառին և ոգուն։ Այնտեղ ամեն ինչ գրված է, ներառյալ, այսպես ասած, հարաբերությունները միմյանց հետ: Եվ նաև կարևոր է զերծ մնալ առճակատման հռետորաբանությունից և բոլոր հարցերը լուծել քաղաքական և դիվանագիտական ​​միջոցներով։ Սա մեր ավանդական մոտեցումն ու թեզն է: Մենք գործում ենք այս հունով, և բոլորին կոչ ենք անում դա անել»,- ասել է Զախարովան՝ պատասխանելով VERELQ-ի հարցին: