23.11.2024
Զոհվածի մորը Էրեբունի ԲԿ-ից տեղափոխել են ձերբակալվածների պահման վայր
prev Նախորդ նորություն

Իշխանության մահակին պետք է եղած ողջ ռեսուրսներով դիմակայել. Աբրահամյան

Դեռ դժվար է ասել, թե իշխանությունն առավել այլանդակ գործել է զոհված հերոսների ծնողներին ձեռնաշղթաներով, կոպտորեն բերման ենթարկելիս և ապօրինի գործընթաց բեմադրելիս, թե՞ սոցիալական ցանցերում խայտառակ ոհմակային հարձակում կազմակերպելիս: Այս մասին գրում է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

"Իշխանությունը գործադրվող միջոցներ ընտրելիս առանձնապես անբարո է գործում հատկապես այն մարդկանց նկատմամբ, ովքեր պայքարող տեսակ են և այս իշխանության լկտիությունների ու ապօրինությունների վրա աչք չեն փակում:

Իշխանության մահակին պետք է եղած ողջ ռեսուրսներով դիմակայել, որովհետև նույնիսկ փոքր, սակայն կազմակերպված ձևով հակազդելը իր արդյունքը բերում է",- գրել է Աբրահամյանը:


Հիշեցնենք, երեկ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները ձերբակալվել են Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանին առեւանգելու ենթադրյալ փորձի հիմքով։ Նրանք տեղափոխվել են Շենգավիթի ոստիկանական բաժանմունք։