24.11.2024
Ժողովրդավարության ամրապնդումը ՀՀ կառավարության համար ռազմավարություն է. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Աշոտ Փաշինյանին առևանգելու փորձի մասին հաղորդում է ներկայացվել ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունը հաղորդում է ստացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու փորձի մասին: Վարչապետի որդուն առևնագելու փորձի մասին ավելի վաղ հայտնել էր Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթը:


«Այդ բովանդակությամբ հաղորդում Ոստիկանությունում ստացվել է: Կազմված փաստաթղթերը կուղարկվեն Քննչական կոմիտե»,- հայտնել են ոստիկանությունից, գրում է «Արմենպրես»-ը


Ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ը գրել էր, որ ժամը 15:00-ի սահմաններում վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին, իր տան մերձակայքից փորձել են առևանգել:


«Հայկական ժամանակ»-ը գրել էր, որ նախնական տեղեկություններով՝ առևանգման մասնակիցները «Որդիների կանչ» ՀԿ անդամներն են, «ովքեր ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն մի պահ կանգ առած մեքենայից Աշոտ Փաշինյանին հաջողվել է դուրս թռչել, որի հետևանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետևից ընթացող մեքենան: Արդյունքում վնասվել է Աշոտ Փաշինյանի ոտքը, իսկ դեպքի վայրից «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության անդամները դիմել են փախուստի: Աշոտ Փաշինյանը դիմել է իրավապահներին»:


«Որդիների կանչ» ՀԿ-ի անդամներից Գարիկ Գալեյանը, որը զորհված զինծառայող Մխթար Գալեյանի հայրն է և գտնվել է դեպքի վայրում, հերքել է Փաշինյանի որդուն առևանգելու մասին լուրը:


«Եթե Աշոտ Փաշինյանը նստում է մեր մեքենան, նշանակում է՝ մենք առևանգե՞լ ենք։ Ես այդ մեքենայում չեմ եղել, ես իմ մեքենայում եմ եղել, ինքը մեր ծնողներից մեկի մեքենան է նստել: Ասել են՝ նստիր, գնում ենք Եռաբլուր, տանես ինչ է արել հերդ», - ասել է նա Hayastan.news-ի հետ զրույցում` մեկնաբանելով ՀԺ-ի այն հրապարակումը, թե «Որդիների կանչ» ՀԿ-ի անդամները փորձել են առևանգել Նիկոլ Փաշինայնի որդուն՝ Աշոտ Փաշինայնին, և նրանց մեջ է եղել նաև Գարիկ Գալեյանը։


Նրա խոսքով, ծնողներից մեկը ցանկացել է խոսել Աշոտ Փաշինյանի հետ և առաջարկել նստել մեքենան: «Նստել է, շարժվել են, ճանապարհի կեսից իջել է։ Ինքը բացարձակ չի դիմադրել, ինքը եկել, դուռը բացել՝ նստել է։ Հետո ինքը դուռը բացեց գցվեց մեքենայից»,-ասաց Գալեյանը։