19.04.2025
Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86.6 հազար քառակուսի կիլոմետր տարածքը. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Կարմիր խաչը վերսկսել է մարդասիրական տեղաշարժը Լաչինի միջանցքով. Զառա Ամատունի

Այսօր մենք վերսկսել ենք մեր մարդասիրական տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Այս մասին ասել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, հայտնում է Tert.am-ը:


«Կարողացել ենք տեղափոխել առաջնային պարագաներ, այդ թվում դեղորայք ու այլ պարագաներ, որոնք անհրաժեշտ են բժշկական հաստատություններին։ Հույս ունենք, որ մյուս գործողությունները ևս կկարողանանք իրականացնել»,- ասաց Զառա Ամատունին։


Հիշեցնենք, որ մարդասիրական օգնության գործողությունները դադարեցվել էին, քանի որ ԿԽՄԿ-ն իր մարդասիրական տեղաշարժի հետ կապված ուներ որոշակի ընթացակարգեր, որոշումներ կայացնողների հետ ընթանում էր երկխոսություն։


Ապրիլի 29-ից դադարել են Արցախից Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ բուժառուների տեղափոխումը ՀՀ բուժհաստատություններ, ինչպես նաև դեղորայքի մատակարարումը դեպի Արցախ:


 

Փորձել են առևանգել Աշոտ Փաշինյանին. վերջինս վնասվածք է ստացել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար