15.09.2025
Հայաստանը հիմք է ընդունում Նախիջևանից երկաթուղու վերահսկողության աբխազական մոդելը
prev Նախորդ նորություն

Վահագն Խաչատուրյանն ու Քաղաքաշինության կոմիտեի նախագահը քննարկել են մի շարք ծրագրեր

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահին:

Հանդիպման ընթացքում Արմեն Ղուլարյանը նախագահին է ներկայացրել կառավարության 2021-2026 թթ. ծրագրով նախատեսված կրթական, առողջապահական և հասարակական նշանակության շենք-շինությունների նախագծման և կառուցման աշխատանքների վերաբերյալ մանրամասներ:

Անդրադարձ է կատարվել Հայաստանում քաղաքաշինական նորմերի արդիականացման և պահպանության ոլորտում առկա խնդիրներին և դրանց լուծման ուղղություններին, քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման ընթացիկ աշխատանքներին:

Երկուստեք շեշտվել է բնակավայրերի և մասնավորապես՝ մայրաքաղաք Երևանի, գլխավոր հատակագծերի մշակման անհրաժեշտությունն ու կարևորությունը:

Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86.6 հազար քառակուսի կիլոմետր տարածքը. Փաշինյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
08.09.2025
Ընդդիմությունը փորձել է ահաբեկչությամբ տապալել խաղաղությունը. Հայկ Կոնջորյան