20.04.2025
Արցախում խաթարվել է անգամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը. ՄԻՊ
prev Նախորդ նորություն

«Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը» կունենա բազմաֆունկցիոնալ վարժահամալիր

Կոտայքի մարզի Գետարգել համայնքում գտնվող «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը» շուտով կունենա բազմաֆունկցիոնալ վարժահամալիր։ 14 մետր բարձրությամբ եռահարկ շենքի շինարարությունն ակտիվ փուլում է, նախատեսվում է ավարտել հոկտեմբերին։ Այս մասին հայտնում է 911tert.am-ը:


ՌՀՄԱԿ տնօրենի տեղակալ Արթուր Աղաբաբյանի խոսքով՝ կենտրոնի առաջին հարկում լինելու է լոգիստիկ հատվածը՝ պահեստներ, հերթապահ մաս եւ այլն, երկրորդում՝ ճաշարան, լսարաններ եւ հյուրասենյակներ՝ արտասահմանցի մասնագետների համար, իսկ երրորդ հարկում լսարաններ ու դահլիճներ՝ կոնֆերանսներ, ուսումնական միջոցառումներ անցկացնելու համար։ 2022 թվականի նոյեմբերի 23-25-ը Արաբական միացյալ էմիրությունների Աբու Դաբի քաղաքում անցկացված «Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության» (ՔՊՄԿ) գլխավոր ասամբլեայի 25-րդ նիստում որոշվեց «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը» դարձնել ՔՊՄԿ Հարավային կովկասի եւ Միջին արեւելքի տարածաշրջանային ուսումնական կենտրոն: ՌՀՄԱԿ-ը ՔՊՄԿ տարածաշրջանային միակ ուսումնական կենտրոնն է, որը զբաղվելու է հայ եւ արտասահմանցի փրկարարների վերապատրաստմամբ։


Նոր բազմաֆունկցիոնալ վարժահամալիրի կառուցումը համաֆինանսավորմամբ է․ Հայաստանը հոգում է շինարարության, Ռուսաստանը՝ տեխնիկական համալրվածության հարցը։


Բացի դրանից՝ արդեն Հայաստանում է փրկարարական մոդուլային խցիկների մի մասը, եւս 13 բեռնատար կժամանի շուտով։ Մայիսի 20-ից հետո ռուս մասնագետները կսկսեն մոնտաժման աշխատանքները, կսովորեցնեն՝ ինչպես օգտագործել մոդուլները։ Խցիկների ներսում օպերատորն ստեղծում է արտակարգ իրավիճակ՝ հրդեհ, ծխապատ գոտի եւ այլն։ Փրկարարներն ուսուցանվելու են եւ գնահատվելու՝ հստակ նորմատիվներով։ «Փրկարարի աշխատանքը սպորտ է, նա պետք է անընդհատ ֆիզիկական լավ պատրաստություն ունենա, այլ ոչ թե սպասի դեպքի։ Սա գործնական պարապմունք է, որը կօգնի կատարելագործել նրանց հմտությունները»,- նշեց Արթուր Աղաբաբյանը։ Արդեն իսկ լուծվել է նոր մոդուլների մատույցներ էլեկտրամատակարարման եւ ջրամատակարարման հարցը։ Շինարարության ավարտից հետո կկառուցվի նոր ճանապարհ, տարածքը կկանաչապատվի:

ՀՀ և Իրանի գործարարների միջև ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար