24.11.2024
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են վիրավորում ստացած 2 զինծառայողներին
prev Նախորդ նորություն

Դա փոխհրաձգություն չէր, այլ ադրբեջանական բանակի հերթական հարձակումը. Մարուքյանը՝ Պատելին

Դա փոխհրաձգություն չէր, այլ ադրբեջանական բանակի հերթական հարձակումը, որը հայտնի է ԴԱԻՇ-ի նման մարտական վարքագծով։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելի հայտարարությանը, թե Սոթքի հատվածում տեղի է ունեցել փոխհրաձգություն:


«Հայկական բանակը ձեռնարկեց անհրաժեշտ քայլեր՝ պաշտպանելու մեր ինքնիշխան տարածքը:


Երկրորդ՝ մեր պահանջն է, որ Ադրբեջանը պետք է դուրս բերի իր օկուպացիոն ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից և վերադառնա միջազգայնորեն ճանաչված սահմաններին, այսինքն՝ այն վարչական սահմաններին, որոնք գոյություն ունեին երկու երկրների միջև ԽՍՀՄ-ից անկախանալու ժամանակ։


Երրորդ՝ 2022 թվականին Պրահայում և Սոչիում Ադրբեջանը պարտավորվել է զերծ մնալ ուժի կիրառումից կամ ուժի կիրառման սպառնալիքից։