26.11.2024
Ինչո՞ւ են սկսվել Գագիկ Ծառուկյանի հանդեպ հետապնդումները. պարզաբանում է խոսնակը
prev Նախորդ նորություն

Հայաստան ներթափանցած երկու ադրբեջանցիներից մեկի գործով դատավճիռ է կայացվել

Հայաստան ներթափանցած երկու ադրբեջանցիներից մեկի՝ Ագշին Բաբիրովի գործով դատավճիռ է կայացվել։ «Լուրերի» հարցին ի պատասխան դատախազությունից հայտնեցին, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Բաբիրովին դատապարտել է 11,5 տարվա ազատազրկման։


Ադրբեջանցի զինծառայողը մեղավոր է ճանաչվել սահմանն ապօրինի հատելու, պետական սահմանով հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու համար։


Նա ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը։


Երկրորդ զինվորի՝ Հուսեյն Ախունդովի գործը քննությունը շարունակվում է։ Ախունդովը մեղադրվում է նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահակին սպանելու համար։