29.03.2024
Շուշին օկուպացված է՝ պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցանքների հետևանքով
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Ինչո՞ւ են սկսվել Գագիկ Ծառուկյանի հանդեպ հետապնդումները. պարզաբանում է խոսնակը

Հակակոռուպցիոն դատարանում այսօր մեկնարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ գործի քննությունը։

Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը գրում է.


"Հասկանում եմ Գագիկ Ծառուկյանի անձի նկատմամբ լրատվամիջոցների մեծ հետաքրքրությունը և հարգում եմ իմ գործընկերների մասնագիտական գործունեությունն իրականացնելիս ցանկացած եղանակով իրենց հուզող հարցի պատասխանը ստանալու ցանկությունը, սակայն պետք է ընդունենք, որ դատարանն ամենահաճելի միջավայրը չէ տարբեր ոլորտների ու հարցերի վերաբերյալ տեսակետներ հստակեցնելու համար, այն էլ դատական նիստի մեկնարկից վայրկյաններ առաջ:


Լրատվամիջոցների իմ գործընկերներին առաջարկում եմ հետագայի համար միասին քննարկել արդյունավետ ձևաչափ՝ ձեզ հուզող հարցերի հստակ և տարընթերցումների տեղիք չտվող պատասխանները ստանալու համար:

Վերադառնալով բուն քրեական գործին, պետք է ասեմ, որ իմ անձնական կարծիքով Գագիկ Ծառուկյանի հանդեպ հետապնդումները սկսել են 2020 թվականի հայտնի ելույթից հետո, որտեղ նա հայտարարեց, որ երկրում բազմաթիվ գործընթացներ գնում են սխալ ուղղությամբ և այդ տեմպերով շարունակվելու դեպքում երկիրը կանգնելու է պատերազմի առաջ, ինչը և տեղի ունեցավ",- գրել է Իվետա Տոնոյանը:


 

Հայաստան ներթափանցած երկու ադրբեջանցիներից մեկի գործով դատավճիռ է կայացվել
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար