24.11.2024
Ինչպե՞ս է հանձնվել «Արեգա» բարձունքն ու գրավվել Շուշին. քրեական գործն ուղարկվել է դատարան
prev Նախորդ նորություն

ՔԿ-ն վարույթ է հարուցել զինծառայողին ինքնասպանության հասցնելու հատկանիշներով

ՊՆ N զորամասից հաղորդում է ստացվել այն մասին, որ զորամասի զինծառայող, շարքային Հ. Ս.-ն մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված ինքնաձիգից կզակի տակից արձակված կրակոցից գլխի շրջանում ստացել է հրազենային վնասվածք և տեղափոխվել կայազորային հոսպիտալ: Վերջինիս վիճակը գնահատվում է ծանր:


Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ:


Հոդված 522-ը վերաբերում է Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը, հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը սահմանում է.


«Զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու միջոցով անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը, որը կատարվել է մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով»։


ՔԿ փոխանցմամբ, կատարվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարույթային այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: