Ձերբակալված ադրբեջանցին փոխանցվել է ԱԱԾ-ին
Կապանում նախօրեին հայտնաբերված ադրբեջանցուն ոստիկանությունը փոխանցել է ԱԱԾ-ին: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության hասարակայնության հետ կապի և լրատվության վարչության զանգվածային լրատվամիջոցների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։
Վերջինիս փնտրում էին ապրիլի 10-ից:
Հիշեցնենք, երկու օր առաջ սպանություն է տեղի ունեցել Կապանում, սպանվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդ 56-ամյա Հայրապետ Մելիքսեթյանը։ Ըստ շրջանառվող լուրերի՝ ադրբեջանցու մոտ հայտնաբերվել է վերջինիս հեռախոսը, սյունեցիների շրջանում կասկածներ կան, թե հենց ադրբեջանցին է սպանել Մելիքսեթյանին:
Մի քանի օր առաջ ձերբակալվել էր մեկ այլ ադրբեջանցի: Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց, թե նրանք փախել են երկրից ճնշումների պատճառով և ձերբակալված ադրբեջանցին Ադրբեջան չի ցանկանում վերադառնալ:
Սակայն երեկ ձերբակալված ադրբեջանցու հեռախոսում հայատնաբերված տեսանյութից այլ բան է ստացվում՝ ադրբեջանցին, դիմելով հայրենակիցներին, ասում է, որ իրենք դավաճան չեն և հայերի արյուն են թափել: