25.11.2024
Հայկական կողմը դիրքային որևէ կորուստ չունի. գիշերը խախտումներ չեն եղել. ՊՆ
prev Նախորդ նորություն

Արցախում ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման հետ կապված իրավական խնդիրը կարգավորվել է

Բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման հետ կապված հարաբերությունները կարգավորող ԱՀ կառավարության 152-Ն առ 01.03.2021թ. որոշման մեջ 20.12.2022թ. կատարվել էր փոփոխություն, որով վերանայվել էր 2022-2023թթ. ուսումնական տարվա առաջին կիսամյակի վարձերի փոխհատուցման կարգն ու պայմանները, ինչը որոշակի խնդիրներ էր առաջացրել ուսանողների համար: Այս մասին հայտնում է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:

"ԱՀ կառավարության հիշյալ որոշման մեջ կրկին կատարվել է փոփոխություն և 2022-2023թթ. ուսումնական տարվա առաջին կիսամյակի վարձերի փոխհատուցման համար սահմանվել են նույն պայմաններն ու կարգը, որը գործում էր տվյալ ժամանակահատվածում:

Միաժամանակ ուզում եմ նշել, որ բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսանողների ուսման վարձի փոխհատուցման ծրագիրը պետք է հետապնդի ուսումնական գործընթացի արդյունարարությունը բարձրացնելու, ուսանողի կողմից գիտելիք ստանալու մոտիվացիան ուժեղացնելու, առավել բարձր մասնագիտական ու որակական հատկանիշներով օժտված կադր ձևավորելու նպատակ, մինչդեռ գործող կարգով սահմանված իրավակարգավորումները բավարար չեն այդ նպատակն ապահովելու համար, ուստի նախատեսված ծրագիրը գործելու է մինչև 2022-2023թթ. ուսումնական տարվա ավարտը, որից հետո պետք է մշակվի ու իրագործվի առավել խորը հետազոտությունների ու վերլուծությունների վրա կառուցված գիտակրթահեն նոր ծրագիր":