Freedom House-ը դատապարտում է Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումները։Այս մասին գրում է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը՝ մեջբերելով Freedom House -ի նախագահ Մ. Ջ. Աբրամովիչի հիմնական թեզերը."Ադրբեջանի զինված ուժերը պետք է անմիջապես դադարեցնեն իրենց մահացու հարձակումները հայկական տարածքների վրա։Ինքնիշխան ազգերի վրա ռազմական հարձակումները տեղ չունեն այն միջազգային կարգում, որը հիմնված է կանոնների վրա։ Ժողովրդավարական կառավարություններին կոչ ենք անում դիտարկել լրացուցիչ քայլեր` պաշտպանելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը։Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները պիտի իրականացվեն դիվանագիտության և բանակցությունների միջոցով, այլ ոչ թե` հրետանու և ԱԹՍ հարվածների"։