1.10.2026
Սուրեն Պապիկյանը չհայտարարված ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկը
prev Նախորդ նորություն

Քննարկվել են գերբանականության զարգացման հնարավորություններն ու Հայաստանի ներուժը

ԱՄՆ դեսպանությունը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (EIF) հետ համատեղ, կազմակերպել է քննարկում գերբանականության զարգացման հնարավորությունների, մարտահրավերների և ոլորտում Հայաստանի ներուժի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։


Միջոցառմանը մասնակցել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության փոխնախարար Տաթև Ասլանյանը, ՀՀ արդարադատության փոխնախարար Օկսաննա Աբրահամյանը, պետական կառույցների աշխատակիցներ, քաղաքականության ոլորտի փորձագետներ, տեխնոլոգիական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։


Ամերիկացի փորձագետ Շեյն Թյուզը՝ «Լոգան Սիրքլ Սթրեթեջիս» ընկերության նախագահ և Ձեռնարկատիրության ամերիկյան ինստիտուտի արտահաստիքային ավագ գիտաշխատող, ներկայացրել է ոլորտի քաղաքականության, նորարարության և զարգացող տեխնոլոգիաների վերաբերյալ ամերիկյան մոտեցումները, որին հաջորդել է քննարկում այն մասին, թե ինչպես կարող է Հայաստանը կողմնորոշվել արագ զարգացող այս ոլորտում։


 


 

 Լուսանկարը` hetq.am
24.09.2026
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը կանգ չի առել. Ալեն Սիմոնյան