Նոյեմբերի 17-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Տյումենում ՀՀ պատվավոր հյուպատոս Աբրամ Հովեյանին։ Հանդիպմանը քննարկվել են ՀՀ և ՌԴ մարզերի միջև միջտարածաշրջանային համագործակցության զարգացման, ինչպես նաև հաջորդ տարի նախատեսվող մշակութային և կրթական ծրագրերի իրականացմանը նվիրված հարցեր։ Կողմերը քննարկել են նաև Տյումենում և հարակից մարզերում բնակվող ՀՀ քաղաքացիների հյուպատոսական ընդունելությունների հետագա կազմակերպման հարցերը։ Այս համատեքստում քննարկվել են տարածաշրջանում հյուպատոսական ծառայությունների մատուցման մեխանիզմների կատարելագործման հարցեր։