Արայիկ Հարությունյանը հանդիպել է դատավորների և դատական համակարգի ծառայողների հետ
Մայիսի 31-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է ԱՀ Գերագույն դատարան և հանդիպել դատավորների և դատական համակարգի ծառայողների հետ։
Նախագահը խոսել է ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի, առկա պայմաններում իրավապահներից և դատական
համակարգից ունեցած ակնկալիքների մասին։
Դատական համակարգի ներկայացուցիչների հետ հանդիպումը հերթականն էր մայիսի 23-ից մեկնարկած հանդիպումների շարքում, որոնք նպատակ ունեն հանրության տարբեր խմբերի տեղեկացնելու առկա մարտահրավերների մասին և քննարկելու իշխանությունների ու հասարակության անելիքները:
Այս ընթացքում նախագահ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել լրագրողական համայնքի, Ստեփանակերտի կրթօջախների տնօրինության, սպորտի ոլորտի ներկայացուցիչների և շրջանների ու համայնքների ղեկավար կազմերի հետ: Դրանց ընթացքում նախագահ Հարությունյանը մեկնաբանել է մայիսի 23-ի ուղերձի դրույթները և ձևակերպել հիմնական անելիքները տվյալ ոլորտներում։
Արայիկ Հարությունյանը շարունակում է հանդիպումների շարքը: