26.11.2024
Խորհրդարանի տուրիստը՝ Ալեքսեյ Սանդիկովը. ՄԱՄՈՒԼ
prev Նախորդ նորություն

Կան աքսիոմատիկ ճշմարտություններ, որոնցից շեղվելը կործանարար հետևանքների է հասցնում․ Դանիելյան

Կան աքսիոմատիկ ճշմարտություններ, որոնցից շեղվելը միայն կործանարար հետևանքների է հասցնում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Իրավագիտության դոկտոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը:


Նա նշել է. «Եթե հակառակորդը զբաղված է միայն ագրեսիաներ իրագործելով, հընթացս անվերջ ու չհստակեցված ախորժակով ուղեկցվող սպառնալիքներով, այդ թվում՝ պատմական հանրահայտ փաստերը մոռանալու պահանջով, ապա զիջումները, այլն էլ գրեթե անդառնալի, ոչ մի պարագայում այդ սպառնալիքները չեզոքացնող արժեք չունեն:


Հենց այս պահին Հայաստանի սահմանամերձ բնակավայրերից հայտնի ռազմական գործողությունների արդյունքում միայն ներքին տեղահանվածների թիվը գերազանցում է 8 հազարը, էլ ավելի մեծաքանակ է Արցախի զավթված տարածքներից հարկադիր տեղահանվածների թիվը և այլն:


Ճիշտ հակառակը՝ ագրեսորը ձեռք է բերում սանձարձակ ինքնավստահություն և թելադրում նորանոր պայմաններ, իսկ միջազգային հանրույթ կոչվածն էլ մտածում է, որ գլուխը, այդպիսով, ազատում է գլխացավանքից: Մենք հարևան երկրների նույնաբնույթ իրադարձությունների առնչությամբ կարողանում ենք խելամիտ դատողություններ անել, առավել ևս այդ որակները չպետք է կորցնենք, երբ խոսքը վերաբերում է հենց մեր Երկրին: Եզրակացությունը մեկն է՝ չգնալ որևէ միակողմանի զիջման, նախապատվությունը տալ փոխշահավետ քաղաքականությանը՝ գործելով միայն իրավունքի գերակայությամբ թելադրված Հիմնական օրենքի դրույթներով:


«Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնությունը հենց այդ առաքելության առանցքում է»։