19.06.2025
Տատյանա Մոսկալկովան հրավիրել է ՀՀ ՄԻ պաշտպանին Մոսկվա
24.05.2022
Տատյանա Մոսկալկովան հրավիրել է ՀՀ ՄԻ պաշտպանին Մոսկվա

Մայիսի 23-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ։Հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը և ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան քննարկել են իրավապաշտպանության ոլորտում գործակցելու ուղիները։ Քննարկվել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ազգային իրավապաշտպան ինստիտուտների փոխգործակցության լայն օրակարգն ու ուղիները։ Ինչպես նաև երկուստեք վերահաստատվել է հանձնառությունը շարունակելու սերտ համագործակցությունը։ ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարը առաջարկել է հանդիպել Ռուսաստանում և այցելել Մարդու իրավունքների տուն. Պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը սիրով ընդունել է հրավերը։