Շատ ուրախ եմ, որ ՀՀ-ում կան մուսուլմանական մզկիթներ․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի հասցեին կա քննադատություն, որ Հայաստանը մոնոէթնիկ երկիր է։ Դժվար է հասկանալ՝ դա ինչ մեղադրանք է։ Այս մասին, այսօր՝ մայիսի 31-ին, Երեւանում ընթացող Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մյուս կողմից պետք է ուրախությամբ արձանագրենք, որ մեր խորհրդարանում ազգային փոքրամասնությունները ներկայացած են և ես կարծում եմ որ սա շատ լարևոր ինստիտուցիոնալ առանձնահատկություն է», - ասաց Փաշինյանը:
«Նաև շատ ուրախ եմ, որ Հայաստանում կան ոչ միայն քրիստոնեական տաճարներ, այլև մուսուլմանական մզկիթներ, եզդիական հավատքի տաճարներ։ Սա չափազանց կարևոր է», - նշել է նա։
Ինչպես ընդգծեց վարչապետը, Հայաստանում կա և՛ հայ կաթոլիկ համայք, և՛ ավետարանական, և՛ հայ առաքելական։
«Ես չեմ կարծում, որ այսօր որևէ ուղղությամբ, որևէ համայնք կարող է ասել, որ իր կրոնական ազատությունները ոտնահարվում են», - հավելեց նա։