Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Ալիևին վերընտրվելու կապակցությամբ։ «Կայացել են առարկայական քննարկումներ նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ: Մենք ողջունում ենք Ադրբեջանի հանձնառությունը վերսկսելու Բրյուսելյան գործընթացի եռակողմ հանդիպումը՝ Հարավային Կովկասում կայունությանը և բարգավաճմանը միտված», - գրել է Միշելը X-ի իր միկրոբլոգում: