25.11.2024
Ձերբակալվածներից Արթուրը խոսելու ծոմ է պահում. 3 օր է լուռ է. Թովմասյան
prev Նախորդ նորություն

Փաշինյանն ընդունել է ՍԴՀԿ Կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանին:


Վարչապետը բարձր է գնահատել ՀՀ կառավարության և ՍԴՀԿ-ի միջև ձևավորված երկխոսությունը և կարևորել պարոն Սարաֆյանի այցը Հայաստան, ինչը հնարավորություն է տալիս տեղում քննարկել տեղի ունեցող գործընթացները:


Համբիկ Սարաֆյանը նշել է, որ ՍԴՀԿ-ն կիսում է ՀՀ կառավարության խաղաղության օրակարգը, մարտահրավերները հաղթահարելուն միտված քայլերը, ինչպես նաև վարվող արտաքին քաղաքականությունը:


Զրուցակիցները քննարկել են արտաքին և ներքին քաղաքականությանը, ինչպես նաև ՀՀ կառավարության ծրագրերին վերաբերող հարցեր: