25.11.2024
Բագրատ Սրբազանը գործակալ չէ, միլիոնավոր դոլարներ չի ստացել․ ԱԱԾ-ն հերքել է
prev Նախորդ նորություն

Ձերբակալվածներից Արթուրը խոսելու ծոմ է պահում. 3 օր է լուռ է. Թովմասյան

Երեկ ձերբակալվածների պահման վայրում տեսակցել եմ ձերբակալվածներին, որոնց, անհամաչափ ուժի կիրառմամբ, բերման են ենթարկել և պահում են Երևանի ՁՊՎ-ում: Մարդկանց ապօրինաբար զրկել են ազատությունից այն դեպքում, երբ նրանք ոչ մի հանցանք չեն գործել, անգամ տեսանյութերում փաստվում է դա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

"Անընդունելի է պետության նման վերաբերմունքը ՀՀ քաղաքացիների, հատկապես՝ հայ առաքելական սուրբ եկեղեցու սպասավորների նկատմամբ։
Ոստիկանության աշխատակիցները դաժանաբար ծեծել են Դանիել սարկավագին՝ բացականչելով «խփի՛, հայր սուրբ ա»։

«Ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում խախտվում է մարդկանց ազատ կամարտահայտման, հավաքների ազատության իրավունքները և նսեմացվում հոգևորականի դերն ու արժանապատվությունը։

Ձերբակալվածներից Արթուր Հովհաննիսյանը խոսելու ծոմ է պահում արդեն արդեն 3 օր: Նա ոչ ոքի հետ չէր խոսում՝ այդպիսով արտահայտելով իր դժգոհությունը ապօրինությունների վերաբերյալ:

Սպասում ենք, որ շուտով նրանց, այնուամենայնիվ, ազատ կարձակեն",- գրել է Թովմասյանը: