Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2023 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է կենսաթոշակների, նվազագույն աշխատավարձի և մայրության նպաստի բարձրացում։ Ըստ այդմ, 68 հազար դրամից նվազագույն աշխատավարձը կդառնա 75 հազար դրամ: Ինչ վերաբերում է կենսաթոշակների բարձրացմանը, ապա այդ մասին վարչապետը խոստացավ խոսել ավելի մանրամասն առաջիկայում: