3.09.2026
Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել Հրազդանի ցեմենտի գործարանը
prev Նախորդ նորություն

Երևանում կներկայացվի բելգիական «Չայկա» թատերախմբի «Լոկո» ներկայացումը

Սեպտեմբերի 24-ին «ԹԷԱՏՐՈՆ» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնի շրջանակում Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում կներկայացվի բելգիական «Չայկա» թատերախմբի «Լոկո» խամաճիկային ներկայացումը։


Նիկոլայ Գոգոլի «Խելագարի հիշատակարանը» ստեղծագործությունից ներշնչված «Լոկոն» մեզ տեղափոխում է 1834 թվականի Սանկտ Պետերբուրգ և պատմում համեստ պաշտոնյա Պոպրիշչինի մասին, որն անտանելի իրականությունից փախչելով՝ աստիճանաբար իր համար նոր ինքնություն է ստեղծում։


Խամաճիկները, դերասանական խաղը, շարժումն ու տեսողական պոեզիան միաձուլվում են՝ ստեղծելով նուրբ և ինքնատիպ բեմական աշխարհ։ Ներկայացումը խոսում է իրականության և երևակայության, բանականության և խելագարության փխրուն սահմանների, միայնության և այլ կյանք երազելու մարդկային ցանկության մասին։


Ժամը 15:00-ի ներկայացումը հիմնականում նախատեսված է խուլ և լսողության սահմանափակումներ ունեցող հանդիսատեսի համար և կազմակերպվում է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության հետ համագործակցությամբ՝ «ԹԷԱՏՐՈՆ» փառատոնի սոցիալական և ներառական ծրագրի շրջանակում։ Այս համագործակցությունը ևս մեկ քայլ է՝ թատրոնն ու մշակութային կյանքն ավելի հասանելի դարձնելու տարբեր հանրույթների համար։


Սեպտեմբերի 24,  ժամը 15:00-ին հատուկ ներկայացում՝ հիմնականում խուլ և լսողության սահմանափակումներ ունեցող հանդիսատեսի համար: Ժամը 19:30-ին ներկայացում լայն հանրության համար: Վայրը՝ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոն:

Բեմադրիչներ՝ Նատաշա Բելովա, Տիտա Յակոբելի:

Էդվարդ Ասրյանը չհայտարարված այց է կատարել սահմանային զորամաս
Հաջորդ նորություն next
 Իրանը նախկինի պես դիվանագիտությունը համարում է ԱՄՆ-ի հետ խաղաղության հիմնական ուղին
01.09.2026
Իրանը նախկինի պես դիվանագիտությունը համարում է ԱՄՆ-ի հետ խաղաղության հիմնական ուղին