3.09.2026
Լուսանկարը` meduza.io
prev Նախորդ նորություն

Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել Հրազդանի ցեմենտի գործարանը

«88» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել Հրազդանի ցեմենտի գործարանը: Այս մասին Սպուտնիկ Արմենիային տեղեկացրել են գործարարին պատկանող «Eighty eight» հյուրանոցային համալիրից:


«Տարիներ շարունակ չգործող ցեմենտի գործարանը նոր սեփականատեր ունի. այն ձեռք է բերել գործարար Նարեկ Նալբանդյանը: Գործարանի համար սկսվում է զարգացման նոր փուլ։ Հնարավորինս սեղմ ժամկետում նախատեսվում է մեկնարկել լայնածավալ ներդրումային ծրագիր»,- նշված է հյուրանոցի սոցիալական էջում։


Դեռ երեկ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Մխիթարյանը Facebook–ի իր էջում գրել էր. «Օ՜ զարմանք, Նարեկ Նալբանդյանը «ձեռք բերեց» Հրազդան ցեմենտի գործարանը»։

Երևանում կներկայացվի բելգիական «Չայկա» թատերախմբի «Լոկո» ներկայացումը
Հաջորդ նորություն next
 Իրանը նախկինի պես դիվանագիտությունը համարում է ԱՄՆ-ի հետ խաղաղության հիմնական ուղին
01.09.2026
Իրանը նախկինի պես դիվանագիտությունը համարում է ԱՄՆ-ի հետ խաղաղության հիմնական ուղին