22.04.2025
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
prev Նախորդ նորություն

Լևոն Երանոսյանը մեղավոր ճանաչվեց, բայց համաներմամբ ազատ արձակվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց՝ ՀՀ նախկին փոխոստիկանապետ, Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանին առաջադրված մեղադրանքներից մեկի մասով քրեական դատավարությունը դադարեցնել վաղեմության ժամկետի հիմքով, մյուս առաջադրված մեղադրանքով մեղավոր ճանաչել 4 տարվա ազատազրկման:


Երանոսյանի նկատմամբ, սակայն, կիրառվեց համաներում՝  նա ազատ արձակվեց պատժի կրումից:


Համաներումը Էրեբունի Երևանի հիմնադրման 2800-ամյակի և ՀՀ առաջին անկախության հռչակման 100-ամյակի առիթով է:


Նշենք, որ Հայաստանի նախկին փոխոստիկանապետը մեղադրվում է 2018-ի հեղափոխության օրերին ոստիկանության կողմից հատուկ միջոցներ կիրառելու ժամանակ պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։


 

ԵՆԱԲ-ը հնարավորություն է ընձեռում մասնակցելու տարածաշրջանային խոշոր ներդրումային ծրագրերին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան