Շիրակի մարզում տեղի ունեցած վթարից տուժածներից 6-ը շարունակում են բուժումը հանրապետության տարբեր բժշկական կենտրոններում: ՀՀ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նրանցից երկուսի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, երեքինը` ծանր կամ կայուն ծանր: Տուժածներից մեկի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է: