20.04.2025
Մեր ներկայությամբ ադրբեջանցիները մեկ անգամ փորձեցին խոսել «Խոջալուից» ու փոշմանեցին
prev Նախորդ նորություն

Անպատժելիության մթնոլորտը, որն իշխանությունը հագցրել է ոստիկանությանը, անհետևանք չի մնալու

Քննչականի դիմաց ոստիկանության որոշ ներկայացուցիչներ նեղսրտած բողոքում էին, թե ինչու է Սրբազանը կամ տեղում հավաքված անձինք անհարգալից, իրենց համար ոչ դուրեկան բառապաշարով խոսում ոստիկանության ու նրա գործողությունների մասին: Այս մասին գրում է ԱԺ ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:


"Պատկերացնում ե՞ք` դեռ իրենք են զարմացած:

Ոստիկանական գործողությունների ժամանակ շատերդ ամեն ինչ մի կողմ թողած` օրենք, բարոյականություն, քաղաքավարության տարրական նորմեր, ամենանենգ, ստոր ձևով մարդկանց բռնության էիք ենթարկում, հայհոյում, վիրավորում ու մտածում էիք` անցավ գնա՞ց:

Նման բաները տարիներով հետք ու նստվածք են թողնում ոչ միայն համակարգի, այլ հենց ձեր վրա:

Անպատժելիության այն մթնոլորտը, որն այսօր իշխանությունն է ստեղծել ու որպես զրահաբաճկոն հագցրել ոստիկանությանը, անհետևանք չի մնալու",- գրել է Աբրահամյանը:


 

Շարժման ընթացքը. որտեղ ենք, և ինչից է պետք խուսափել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար