24.11.2024
Երկաթուղու ութ ավերված հատվածներից երկուսը վերականգնվել են
prev Նախորդ նորություն

Որերորդ անգամ համոզվում ենք, որ պատասխաններ չունեն. ՄԻՊ-ը չիջավ Սրբազանի մոտ

Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը այս պահին ՄԻՊ գրասենյակի դիմաց է: Սրբազանը պատասխաններ է սպասում, սակայն Անահիտ Մանասյանը, ըստ ամենայնի, չի պատրաստվում իջնել ցուցարարների մոտ:


ՄԻՊ խոսնակ Արթուր Ասլանյանը հայտնեց ցուցարաներին, որ Մարդու իրավունքների պաշտպանը պատրաստ է ընդունել Բագրատ Սրբազանին և ևս չորս հոգու, սակայն նրանք դեմ են, որպեսզի հանդիպումը լուսաբանվի լրատվամիջոցների կողմից։ Սրբազանն էլ պատասխանեց, որ սա հանրային, թափանցիկ գործընթաց է և լրատվամիջոցների ներկայությունը հանդիպմանը պարտադիր է։


"Որերորդ անգամ համոզվում ենք, որ պատասխաններ չունեն",- ասաց Բագրատ Սրբազանը:


Հիշեցվեց, որ թափանցիկությունը ՄԻՊ գրասենյակի աշխատանքի սկզբունք է։ Նրանք դիմեցին նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին՝ վերջիններիս ուշադրությունը հրավիրելով ՀՀ ՄԻՊ գործելաոճին։


Բացի այդ, քաղաքացիները փորձեցին ՄԻՊ թեժ գծի միջոցով կապ հաստատել Մարդու իրավունքների պաշտպանի հետ, սակայն կրկին ապարդյուն։


Երթը շարժվեց Սուրբ Աննա եկեղեցի, որտեղ երեկոյան տեղի կունենա ամփոփումը: